Քանաքեռ–Զեյթուն ԲԿ

Քանաքեռ–Զեյթուն ԲԿ

Քանաքեռ–Զեյթուն ԲԿ

Քանաքեռ–Զեյթուն ԲԿ

Kanaker-Zeytun MC

Մեր մասին

«Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն» ՓԲ կենտրոնը ստեղծվել է 2003թ.՝ 8-րդ բուժմիավորում ՓԲԸ հենքով: 8-րդ բուժմիավորումը Զեյթուն թաղամասի առաջին առողջապահական հիմնարկն էր. ստեղծվել է 1957թ., որպես համաբուժարանային-հիվանդանոցային համալիր: Տարիների ընթացքում թաղամասի զարգացմանը զուգընթաց կառուցվեցին նոր մասնաշենքեր, բացվեցին բաժանմունքներ և կաբինետներ, ավելացավ բնակչությանն սպասարկող բժշկական անձնակազմի թիվը, բարձրացավ բժշկական օգնության մակարդակն ու որակը:
2003թ. ՀՀ կառավարության որոշմամբ 8-րդ բուժմիավորման հենքով ստեղծվեց «Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, որի կազմի մեջ մտան Զեյթուն և Արաբկիր մանկական համաբուժարանները, Հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը: Բժշկական կենտրոնում աշխատում են 334 բժիշկներ, առկա է 491 միջին և կրտսեր բուժանձնակազմ: Կենտրոնի աշխատողներից 5-ը բժշկագիտության դոկտոր է, 20-ը` բժշկական գիտությունների թեկնածու, 4-ը` կենսաբանական և տեխնիկական գիտությունների թեկնածու: Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ն Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ուսանողների ուսուցման կլինիկական բազա է:
Անցած 3 տարվա ընթացքում հիվանդանոցում բացվել են նոր բաժանմունքներ` ուրոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոնը, պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանական, ցածր տեսողության բաժանմունքները:
Ներկայումս Քանաքեռ-Զեյթուն ԲԿ ընկերությունում գործում են թերապիայի, էնդոկրինոլոգիայի, նյարդաբանության, ընդհանուր վիրաբուժության, դիմածնոտային վիրաբուժության, պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության, գինեկոլոգիայի, ակնաբուժության, անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքները, ուրոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոնը, ծննդատունը: Ժամանակակից նոր սարքավորումներով և գործիքներով են հագեցվում բժշկական կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունները` կլինիկական, կենսաքիմիական, մանրէաբանական լաբորատորիաները, ճառագայթային և ֆունկցիոնալ-գործիքային հետազոտությոնների կաբինետները:

KZMC

Վերանորոգվել և եվրոպական չափորոշիչներին են համապատասխանեցվել անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման, վիրաբուժական, ակնաբուժական գլաուկոմայի և ցածր տեսողության բաժանմունքները, ուրոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոնը : Վերանորոգվել և սանիտարական նորմերին են համապատասխանեցվել հիվանդանոցի ընդունարանը և կլինիկական լաբորատորիան: Վերանորոգման փուլում է նոր ստեղծվող էնդոկարդիովասկուլյար վիրաբուժության և ախտորոշման կենտրոնը:
Հետևողական աշխատանք է իրականացվում հիվանդանոցում ապաքինվող հիվանդների դեղորայքային սպասարկման մակարդակը բարձրացնելու համար. հիվանդանոցի տարբեր բաժիններում բուժվող հիվանդների համար 2006թ. դեղորայքի ձեռք բերման ծախսված գումարները ավելի քան 3 անգամ գերազանցում են 2003թ. ցուցանիշը` կազմելով շուրջ 110 մլն դրամ:
Նյութատեխնիկական հենքի, դեղորայքով ապահովվածության, բժշկական կադրերի մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացման, վարվելակերպի նորմերի անշեղ պահպանման շնորհիվ 1,5 անգամ ավելացել է բժշկական կենտրոնի հիվանդանոցի բաժանմունքներում բուժվել ցանկացողների թիվը` 4 հազարից հասնելով ավելի քան 6 հազարի: Իրականացված միջոցառումների շնորհիվ հիվանդանոցում նվազել է հիվանդների բուժման միջին տևողությունը: Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ն ունի նաև զարգացման բազմաթիվ ծրագրեր:

Անոթային վիրաբույժ Սերոբ Մանուկյան

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնը շարունակում է համալրվել երիտասարդ ու խոստումնալից բժիշկներով։Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր թիմին է միացել անոթային վիրաբույժ Սերոբ Մանուկյանը։Բարի գալուստ ու բարի ընթացք…Միևնույն...
Read More "Անոթային վիրաբույժ Սերոբ Մանուկյան"

Գևորգ Բարաղամյան` առանց փողկապի…

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին 21 TV-ի եթերում բացահայտեք Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայությունների գծով գլխավոր բժշկի տեղակալ Գևորգ Բարաղամյանին` առանց փողկապի… Դիտել ամբողջ նյութը
Read More "Գևորգ Բարաղամյան` առանց փողկապի…"

«Տարվա անոթային վիրաբույժ» մրցանակ

Օրերս «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, անոթային վիրաբույժ Արգիշտի Արոյանը «Պառլամենտ» հասարակական–քաղաքական ամսագրի հիմնադիր ղեկավարության կողմից արժանացավ «Տարվա անոթային վիրաբույժ» մրցանակին։«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի...
Read More "«Տարվա անոթային վիրաբույժ» մրցանակ"

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարությանը և բոլոր բարերարներին, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում մեր բժշկական կենտրոնին ցուցաբերեցին աննախադեպ...
Read More "«Հայաստան» համահայկական հիմնադրամ"

Ստամոքս–աղիքային համակարգի փուլային ռենտգեն–կոնտրաստ հետազոտություն

Սիրելի հայրենակիցներ,Հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 10–ը, «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնում գործելու է աննախադեպ ակցիա։Ստամոքս–աղիքային համակարգի փուլային ռենտգեն–կոնտրաստ հետազոտությունը կկատարվի 50% զեղչով, այսինքն նախկին 15.000 դրամի փոխարեն...
Read More "Ստամոքս–աղիքային համակարգի փուլային ռենտգեն–կոնտրաստ հետազոտություն"

Մաշկաբան-Սեռավարակաբան Սևակ Արթուրի Մկրտչյան

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնը շարունակում է ներդնել նոր ծառայություններ ու համալրվել պրոֆեսիոնալներով։Մաշկաբան–սեռավարակաբան Սևակ Մկրտչյանը ևս միացավ մեր մեծ ընտանիքին։Բարի գալուստ ու բարի ընթացք…Ի գործ՝ հանուն առողջության
Read More "Մաշկաբան-Սեռավարակաբան Սևակ Արթուրի Մկրտչյան"