Ախտորոշիչ ծառայություն

Ախտորոշիչ ծառայություն

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում ստեղծվեց հերթական մեծ կլինիկան։
Այսպիսով Բոլոր ախտորոշիչ ծառայությունների միավորման արդյունքում ստեղծվեց «Ախտորոշիչ կենտրոնը», որի կազմում գործելու են ինչպես ֆունկցիոնալ, գործիքային, այնպես էլ լաբորատոր ախտորոշիչ ծառայությունները։ Այսուհետ արտահիվանդանոցային ամբուլատոր ծառայայությունների շրջանակներում մեզ մոտ ևս կարող եք հանձնել գրեթե ցանկացած անալիզ։ Այդ կապակցությամբ ամբողջությամբ հիմնանորոգվել ու ժամանակակից պահանջներին համահունչ կահավորվել է նմուշառման սենյակը։ Շուտով կհիմնանորոգվի նաև լաբորատորիան։ Մենք հստակ ու մեծ քայլերով առաջ ենք շարժվում հաղթահարելով բոլոր խոչընդոտները։
.Լայնածավալ ու շարունակական վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարելավվել են հիվանդանոցային պայմանները։
.Բժշկական կենտրոնն օրեցօր համալրվում է նոր սարքավորումներով։
.Մեզ են միանում առաջատար ու բարձրակարգ մասնագետներ։
Հիշեցնենք, որ 2021 թվականին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում հայտարարված է «Վիրաբուժության տարի»:
Հիշեցնենք նաև, որ գրեթե բոլոր ստացիոնար ծառայայությունների համար գործում է պետական պատվեր։
Սոցիալական փաթեթների շահառուները ևս կարող են օգտվել մեր հիմնական ծառայություններից։
Մեր մասնագիտացված և հոգատար անձնակազմը կնպաստի ձեր որակյալ բուժման գործընթացին:
Սիրով կսպասենք ձեզ
Մեր հասցեն` Հրաչյա Ներսիսյան, 7
010-20-00-40
www.kzmc.am
info@kzmc.am

Ախտորոշիչ ծառայություն