Ակնաբուժական անոթային բաժանմունք

Ակնաբուժական անոթային բաժանմունք

Աչքի ցանցաթաղանթի բոլոր անոթային հիվանդություններին բնորոշ առանձնահատկությունը տեղային արյան շրջանառության խանգարումն է, որը հանգեցնում է զարկերակների անանցանելիությանը և երակային թրոմբոզին:
Աչքի ցանցաթաղանթի անոթային հիվանդություններից ամենատարածվածներն են.
✅ցանցաթաղանթի այտուցը;
✅դիաբետիկ ռետինոպատիան;
✅ցանցաթաղանթի անգիոպատիան
✅ցանցաթաղանթի երակային թրոմբոզը;
✅ցանցաթաղանթի կենտրոնական զարկերակի խցանումը;
✅ցանցաթաղանթի կենտրոնական երակի և երակիկների խցանում:
Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական անոթային բաժանմունքը տարեկան սպասարկում է մոտ 1840 պացիենտների։
Մեր բաժանմունքի բժիշկների և բաժանմունքի վարիչ Գևորգ Սիմոնի Բարաղամյանի մասնագիտական պրոֆեսիոնալիզմի շնորհիվ բոլոր պացիենտները ստանում են պատշաճ բժշկական օգնություն։
Վստահեք Ձեր տեսողությունը մեր բանիմաց մասնագետներին։ Մեզ համար կարևոր է Ձեր առողջությունը։