Աչքերի հոգնածության համախտանիշ

Աչքերի հոգնածության համախտանիշ

Խորհուրդ է տալիս ակնաբույժ ԷԴԻՏԱ ՉԻՉԱԿՅԱՆԸ։
Աչքերի հոգնածության համախտանիշը կամ աստենոպիան առաջանում է երկարատև տեսողական աշխատանքի հետևանքով, հատկապես մոտ տարածության վրա:
Աստենոպիայի պատճառները`
. Հոգնածություն
. Աչքերում չորության և այրոցի զգացում
. Արքերը բաց պահելու դժվարություն
. Գերզգայնություն լույսի նկատմամբ
. Շաղված տեսողություն
. Գլխացավ, որն առաջանում է տեսողական աշխատանք կատարելիս

Ռեֆրակցիայի տեսակները՝
. Աչքի նորմալ ռեֆրակցիայի տեսակ է երբ անսահմանությունից եկող ճառագայթնորը կիզակետվում են ցանցաթաղանթի վրա՝ ապահովելով հստակ տեսողություն
. Կարճատեսություն
Կարճատեսության դեպքում լույսի զուգահեռ ճառագայթները աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ դրա առջևում
. Հեռատեսություն
Հեռատեսության դեպքում լույսի զուգահեռ ճառագայթները աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ դրա հետևում

Ինչպե՞ս իրականացնել աստենոպիայի կանխարգելում:
. Տեսողության հիգիենայի կանոնների պահպանում
. Ռեֆրակցիայի խանգարումների կորեկցիա
. Ակնոցային շտկում
. Կոնտակտային ոսպնյակներով շտկում
. Վիրահատական մեթոդով տեսողության շտկում
Պահպանեք տեսողությունը կյանք առավել գունեղ տեսնելու համար։