Բուժաշխատողի օր

Բուժաշխատողի օր

Բուժաշխատողի օր

Սիրելի’ բուժաշխատողներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մեր մասնագիտական տոնի` Բուժաշխատողի օրվա առթիվ։
Շնորհավորում եմ մեր բազում այն բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ովքեր բարձր պահելով մասնագիտության պատիվը, անմնացորդ նվիրումով են կատարում Աստվածահաճո իրենց առաքելությունը։
Սիրելինե՛րս, ցանկանում եմ, որ Ձեր աշխատանքը մշտապես նշանավորվի դրական զարգացումներով՝ նպաստելու մարդկանց առողջության պահպանմանը:
Առանձնահատուկ ուզում եմ նշել ռազմական բժիշկներին, ովքեր հոգ են տանում մեր երկրի անվտանգությունը պահող հայ զինվորների առողջության մասին։
Թույլ տվեք մեր տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս սրտանց շնորհավորել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախում և Սփյուռքում աշխատող մեր հայրենակից գործընկերներին։
Վստահ եմ, որ Հիպոկրատի երդմանը հավատարիմ և բժշկի բարձր կոչմանն արժանավայել կերպով շարունակելու ենք պայքարել մարդկանց կյանքի և առողջության համար՝ եղած մարտահրավերները հաղթահարելու և նորերի առաջ պատվով կանգնելու համար՝ մեզ հատուկ հոգատարությամբ և պատրաստակամությամբ։
Սերգեյ Սպարտակի Միրզոյան