Դիաբետիկ ոտնաթաթ

Դիաբետիկ ոտնաթաթ

Դիաբետիկ ոտնաթաթը շաքարային դիաբետի բարդություններից է։ Այս համախտանիշի ժամանակ ոտնաթաթի վրա առաջանում են տրոֆիկ խոցեր, որոնք դժվար են ապաքինվում։
Սկզբնական շրջանում հիվանդությունը հստակ արտահայտված չի լինում, այդ պատճառով պացիենտները հաճախակի չեն դիմում բժշկի։ Կարող է դիտվել ոտքերի այտուց, թմրածություն, արագ հոգնածություն քայլելիս և այլն։ Բարդացած դեպքերում առաջանում են խոցեր, որոնք էապես ազդում են մարդկանց առողջության և կյանքի որակի վրա։
✅Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում իրականացվում է պացիենտների համալիր, մանրակրկիտ հետազոտություն, հիվանդության ախտորոշում և բուժում։ Բացի այդ, մեր բանիմաց մասնագետները կօգնեն ռիսկի խմբում գտնվող անձանց կանխել համախտանիշի առաջացումը։
Մի անտեսեք ձեր առողջությունը, մեզ հետ այն պահպանելը դյուրին է։