Դմիտրևնա Բլավատսկայա

Դմիտրևնա Բլավատսկայա

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ
Ականավոր ակնաբույժ, ակնաբուժական բաժանմունքի և բժիշկների վերապատրաստման ամբիոնի ղեկավար Եկատերինա Դմիտրևնա Բլավատսկայան ծնվել է 1911 թ․ նոյեմբերի 20-ին Կարսի նահանգի Արդահան քաղաքում՝ գեներալի ընտանիքում։
1945 թվականին ավարտելով Կուբանի բժշկական ինստիտուտը՝ սկսել է դասավանդել Երևանի բժշկական ինստիտուտում։
1961 թվականի նոյեմբերին կազմակերպվել է Քանաքռ- Զեյթում բժշկական կենտրոնի (նախկին 8-րդ հիվանդանոցի) ակնաբուժական բաժանմունք և բժիշկների վերապատրաստման ամբիոն, որի ղեկավարը նշանակվել է նա։
1962 թվականից նշանակվել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի ակնաբանության ամբիոնի վարիչ, իսկ 1967 թվականից Բոգոտայի Բարակերի ինստիտուտի ակնաբանների ընկերության թղթակից անդամ։
Լինելով լավ ղեկավար՝ ծավալել է բավակաին լայն գործունեություն․ ստեղծել է բաժանմունքը, ներդրել է մեծ թվով ապարատուրա և ղեկավարել մինչև 1980 թվականը։
1980-1990-ական թթ․ ղեկավարել է բժիշկների վերապատրաստման ամբիոնը։
Բլավատսկայայի աշխատանքները նվիրված են աչքի տուբերկուլոզի ախտորոշման և բուժման, եղջերաթաղանթի պատվաստման հարցերին։