Եղջերաթաղանթի քրոսսլինքինգ

Եղջերաթաղանթի քրոսսլինքինգ

Եղջերաթաղանթի քրոսսլինքինգը մինիմալ ինվազիվ միջամտությունն է, որն իրականացվում է հիմնականում աչքի կերատոկոնուսի բուժման նպատակով։
Աչքի կերատոկոնուսը ոչ բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում եղջերաթաղանթի բարակում և ձևափոխություն։ Այն բերում է տեսողության թուլացման, իսկ չբուժելու դեպքում՝ նաև կուրության։
Քրոսսլինքինգը թույլ է տալիս ամրացնել աչքի եղջերաթաղանթը, կանխել կերատոկոնուսի հետագա զարգացումը և խուսափել եղջերաթաղանթի փոխպատվաստումից։
Միջամտությունն իրականացվում է տեղային անզգայացմամբ։ Եղջարաթաղանթի վերականգնումը տեղի է ունենում 4️⃣-5️⃣-րդ օրը, իսկ տեսողությունը վերականգնվում է 3️⃣ ամսվա ընթացքում։
✅Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայությունը հագեցած է քրոսսլինքինգի իրականացման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումների ողջ սպեկտրով։
Միջամտությունն արվում է փորձառու բժիշկների կողմից, ինչը պրակտիկորեն կանխում է բարդությունների առաջացման հավանականությունը։