Էնդոկրինոլոգիա

Էնդոկրինոլոգիա

Էնդոկրինոլոգիան բժշկության ճյուղ է,որն ուսումնասիրում է էնդոկրին գեղձերը և դրանց արտադրած հորմոնները,ինչպես նաև այս համակարգի խախտման հետ կապված հիվանդությունները:
. Ի՞նչ հիվանդություններ է բուժում էնդոկրինոլոգը
1.Շաքարային դիաբետ
2.Վահանաձև գեղձի հիվանդություններ
3.Ճարպակալում
Այո հիվանդություն,որը շտկվում է ինչպես կենսակերպի փոփոխությամբ,այնպես էլ դեղորայքային թերապիայով
4.Կալցիում-ֆոսֆոր փոխանակության խանգարում
Օստեոպորոզ, Վիտամին Դ դեֆիցիտ
5.Նեյրոէնդոկրին հիվանդություններ
Այս խմբի մեջ մտնում են հիպոֆիզի և հիպոթալամուսի ախտահարմամբ պայմանավորված հիվանդություններ(պրոլակտինոմա,ակրոմեգալիա,ոչ շաքարային դիաբետ, և այլն)
6.Մակերիկամի հիվանդություններ-հիպեր/հիպոկորտիցիզմ,մակերիկամային անբավարարություն
7.Հիպերանդրոգենեմիա կանանց մոտ
Ե՞րբ դիմել էնդոկրինոլոգի 🤔
Եթե ունեք հետևյալ գանգատները.
. շատամիզություն,շատախմություն, շատակերություն
. ավելորդ քաշ, քաշի դեֆիցիտ
. հոգնածություն,թուլություն,քնկոտություն
. մաշկի չորություն,քրտնարտադրություն
. մազաթափություն,եղունգների փխրունություն
. փորկապություն,փորլուծություն
. սրտխփոց,ակնագնդերի մեծացում
. կլման ակտի դժվարացում
. մկանահոդային,ոսկրային ցավեր
. գլխացավ,պտուկներից արտադրություն,դաշտանային ցիկլի խանգարում
. մաշկի գույնի մգացում,զոլեր,ակնե,մազակալում
Ո՞ր հիվանդությունների մասին եք լսել: Իսկ ո՞րի մասին ավելի մանրամասն կուզեիք իմանալ, գրե՛ք մեկնաբանություններում