ԷՆԴՈՍԿՈՊԻԱ

ԷՆԴՈՍԿՈՊԻԱ

ԷՆԴՈՍԿՈՊԻԱՆ հետազոտման մեթոդ է , որը թույլ է տալիս էնդոսկոպի միջոցով կատարել ստամոքս աղիքային տրակտի օրգանների հետազոտություն և բուժական միջոցառումների իրականացում։
Էնդոսկոպը իրենից ներկայացնում է բարակ, ճկուն խողովակ։ Էնդոսկոպը հագեցած է բարձր որակի տեսախցիկով՝ միացված տեսահամակարգին, որն էլ պատկերը փոխանցում է մեծ էկրանին և հնարավորություն տալիս մանրամասն ուսումնասիրել ստամոքս-աղիքային ուղու պաթոլոգիաները։
. Գաստրոսոկոպիան հետազոտության մեթոդ է, որը թույլ է տալիս հետազոտել կերակրափողը, ստամոքսը և 12 մատնյա աղին, ինչպես նաև կատարել որոշակի բուժական միջամտություններ։ Գաստրոսկոպիայի ընթացքում հնարավոր է արագ ուրեազային թեստի միջոցով ստուգել հելիկոբակտերի առկայությունը, որը կարևոր դեր ունի հետագա բուժման ճիշտ մարտավարություն ընտրելու հարցում։ Դիագնոստիկ գաստրոսկոպիան տևում է 1 ից 3 րոպե։ Հետազոտությունը իրականացվում է առանց անզգայացման, ինչպես նաև ներերակային անզգայացմամբ (հակացուցումների բացակայության դեպքում)։
. Գաստրոսկոպիայի շտապ ցուցումներն են համարվում թարմ արյունային զանգվածով փսխումները, սրճանման զագնվածով փսխումերը, սև ձյութանման կեղտի առկայությունը, անզուսպ փսխումները, օտար մարմինների առկայությունը։
. Այն պացիենտները, որոնց մոտ առկա է ժառանգական նախատրամադրվածություն` ցանկալի է հետազոտությունը իրականացնել կանխարգելիչ նպատակով։
. Ի՞նչպես նախապատրաստվել պլանային գաստրոսկոպիայի։
Հետազոտության նախորդ օրը երեկոյան ժամը 18։00-ից հետո չսնվել և առավոտյան քաղցած ներկայանալ հետազոտության:
. Կոլոնոսկոպիան հետազոտման մեթոդ է , որը թույլ է տալիս կոլոնոսկոպի միջոցով ամբողջությամբ հետազոտել հաստ աղին և բարակ աղու վերջնահատվածը։ Կոլոնոսկոպիան կարող է տևել 20-ից 40 րոպե,կախված աղիքի անատոմիական առանձնահատկություններից։
Կոլոնոսկոպիան ցուցված է այն հիվանդներին, որոնք ունեն երկարատև փորլուծություն, արյունային արտադրություն հետանցքից, լորձի առկայություն կղանքում, ցավեր որովայնի շրջանում, վքնածության զգացողություն, փորկապություն, կեղծ նիքերի առկայություն:
. Ի՞նչպես նախապատրաստվել պլանային կոլոնոսկոպիային
Հետազոտության նախորդ օրերին պացիենտին նշանակվում է համապատասխան սննդակարգ և դեղորայք, որի օգնությամբ աղիները ամբողջության դատարկվում են։ Դեղորայքի ընդունման հակացուցումների առկայության դեպքում , պացիենտին հիվանդանոցային պայմաններում պատրաստում են հետազոտությանը մաքրող հոգնաների միջոցով։
Հետազոտությունը հիմնականում կատարվում է ներերակային անզգայացմամբ (հակացուցումների բացակայության դեպքում) պացիենտի համար առանց ցավային և տհաճ զգացողությունների։