Լավագույնները՝ մեկ հարկի տակ…

Լավագույնները՝ մեկ հարկի տակ…

Սիրելի քաղաքացիներ,
«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի «Ցավի և նյարդաբանության» կլինիկան իր տեսակով յուրօրինակ է, քանի որ այստեղ են համախմբվել տարբեր ծագման ցավային համախտանիշների նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեցող և հատուկ գիտելիքներով զինված մասնագետներ` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Անդրանիկի Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Մեր մասնագետները ընդունված և ճանաչված են բժշկագիտական հասարակության կողմից։
Նրանք կարողանում են յուրաքանչյուր պացիենտի համար որոշել հետազոտությունների ու բուժման անհատական պլան և հաջողությամբ իրականացնել այն։
Ընդ որում՝ պացիենտը կարիք չունի «դռնեդուռ» ընկնել և լսել տարբեր ու իրարամերժ կարծիքներ, ավելորդ մեկնաբանություններ։
Բժիշկներն իրենք են համախմբվում պացիենտի շուրջ, կազմակերպում կոնսիլիումային խորհրդատվություն, քննարկում և հիմնավորում ցանկացած գործողություն։
Քաղաքակիրթ աշխարհում, այսպիսի մոտեցումն ընդունված է համարել «մարդակենտրոն»։
«Ցավի և նյարդաբանության» կենտրոնը համալրված է ցավի կառավարման համար անհրաժեշտ բազմապիսի սարքավորումներով։
Նկարում (ձախից աջ).

  1. Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նյարդաբան, կինեզիոլոգ, «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ»՝
    Ստեփան Վաղինակի Գրիգորյան
  2. Բժշկական գիտությունների դոկտոր, անեսթեզիոլոգ–ռեանիմատոլոգ, ցավի մասնագետ՝ Ռեմի Վահանի Հակոբյան,
  3. Բժշկական գիտությունների թեկնածու, նյարդաբան,
    «Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի հիմնադիր–նախագահ»՝
    Ավետիս Ենոքի Ավետիսյան
    Մենք գիտենք, թե ինչի մասին է վկայում Ձեր ցավը և ինչպես այն լռեցնել…
    Ի գործ՝ հանուն առողջության