Կարևոր…

Կարևոր…

Սիրելի քաղաքացիներ, գաղտնիք չէ, որ 2020թ. մարտի մեկից մեր կենսակերպը առնվազն փոխվեց։ Մենք ստիպված եղանք վերանայել գրեթե ամեն ինչ։ «Covid-19» համավարակը խլեց բազմաթիվ մարդկանց կյանքեր, իսկ շատերի կյանքի որակը հասավ նվազագույնի։
2020 թվականին վարակի հանդեպ ընկալումն այլ էր։ Հասարակությունն ուներ ծայրաստիճան բևեռացման հասնող վերաբերմունք. ոմանք սարսափում էին վարակից, ոմանք համարում, որ ամենը միֆ է։
Շատերն անցան դժոխային ճանապարհ և տեսան սեփական մահը։ Երբեմն, բժիշկներն իրենք էին զարմանում, երբ անհույս թվացող պացիենտները լավանում էին։
1.5 տարի անց, անգամ պատվաստանյութի առկայության դեպքում, նույնիսկ «հրաշքով» փրկված մարդիկ ունեն բազմապիսի մնացորդային երևույթներ. հևոցից մինչև նյարդային համակարգի գործունեության խանգարումներ։
Այսօր էլ գրանցվում են հիվանդացության նոր դեպքեր։
Մեզ համար ծայրաստիճան կարևոր է այսպիսի պացիենտների նկատմամբ ուշադրությունը, քանի որ բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես են «Covid-19» վարակը հիվանդանոցային օղակում հաղթահարած քաղաքացիները շարունակ դիմում տարբեր նեղ մասնագետների` մնացորդային երևույթների դեմ պայքարելու համար։
Հաճախ լսում են իրարամերժ և չհիմնավորված կարծիքներ։
Այս ամենը հիմք հանդիսացավ, որ
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ղեկավար կազմը որոշում ընդունի «Ներքին հիվանդությունների» կլինիկայի կազմում ներդնել ևս մեկ կարևոր ուղղություն.
«Հետքովիդային վերականգնողական ծառայություն»։
Այսօր բժշկական կենտրոնի տնօրենի հրամանով ծառայության ղեկավար նշանակվեց թերապևտ, սրտաբան, «Ներքին հիվանդությունների բուժման հայկական ասոցիացիայի» հիմնադիր նախագահ` Լամարա Աշոտի Մանուկյանը։
Բժիշկ Մանուկյանի կողքին կհամախմբվեն կենտրոնի փորձառու մասնագետները։
Պացիենտները հնարավորություն կստանան մասնակցել կոնսիլիումային խորհրդատվությունների։ Նրանց խնդիրները կստանան համապարփակ լուծումներ։
Թիմում ընդգրկված են թերապևտներ, նյարդաբաններ, էնդոկրինոլոգներ, գաստրոէնտերոլոգներ, հոգեբաններ, կինեզիստներ և այդպես շարունակ…
Բարի ընթացք։

Լամարա Մանուկյան