Կենսական կարևոր ցուցանիշների մշտադիտարկման անհատական մոնիտոր

Կենսական կարևոր ցուցանիշների մշտադիտարկման անհատական մոնիտոր

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը շարունակում է արդիականացնել իր ստորաբաժանումները։

Մեր անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքը համալրվել է պացիենտի կենսական կարևոր ցուցանիշների մշտադիտարկման անհատական 12 նոր մոնիտորով։

2021թվականը «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում հայտարարել է «Վիրաբուժության տարի»:

Բժշկական կենտրոնը քայլ առ քայլ համալրվում է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, ինչպես նաև, անվանի բարձրակարգ մասնագետներով։

Տեղեկացնենք նաև, որ լայնածավալ վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարեկարգվել են վիրահատարանները և հիվանդասենյակները։

Մեր մասնագիտացված և հոգատար անձնակազմը կնպաստի ձեր որակյալ բուժման գործընթացին:

Կենսական կարևոր ցուցանիշների մշտադիտարկման անհատական մոնիտոր