Համագործակցության պայմանագիր

Համագործակցության պայմանագիր

Այսօր «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի և «Կամրջակ» սոցիալ–բարեգործական հասարակական կազմակերպության միջև կնքվեց համագործակցության պայմանագիր՝ ակնաբուժական ծառայությունների մատուցման կապակցությամբ։
Հանդիպմանը մասնակից «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայությունների գծով գլխավոր բժշկի տեղակալ Գևորգ Բարաղամյանը ներկայացրեց ակնաբուժական կլինիկայում կատարվող գլոբալ բարեփոխումները և խոստացավ անձնական հսկողության տակ պահել մատուցվող ծառայությունների որակը։
Մենք ստեղծում ենք այնպիսի համակարգ, որտեղ թևածում են ազնվությունը, մարդասիրությունն ու արհեստավարժությունը։
60 տարվա պատմություն ունեցող ակնաբուժական կլինիկան վեր է հառնում նորովի և վերականգնելու է Հանրապետության թիվ մեկ ակնաբուժական կլինիկայի իր տիտղոսը։

համագործակցության պայմանագիր