Հայմորոտոմիա

Հայմորոտոմիա

Հայմորոտոմիան հայմորյան խոռոչի վիրահատական միջամտություն է, որի նպատակն է վերջինիս սանացիան, ախտաբանական պարունակության և օտար մարմինների հեռացումը, ինչպես նաև քթային շնչառության վերականգնումը։
Հայմորոտոմիայի ցուցումներն են․
✅քրոնիկական հայմորիտը
✅վերին ծնոտի կիստաները
✅քթի պոլիպները
✅բարորակ ուռուցքները
✅հայմորյան խոռոչում օտար մարմինների առկայությունը՝ պլոմբանյութեր, ատամների արմատներ, արյան մակարդուկներ և այլն
✅հայմորյան խոռոչի պատերի վնասվածքները
Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ՔԿԱ և ԴԾՎ բաժանմունքում հայմորոտոմիան իրականացվում է միջազգային ուղեցույցների և չափանիշների համաձայն։
Բաժանմունքի վերջին սերնդի սարքավորումներով հագեցվածությունը թույլ է տալիս իրականացնել միջամտությունը արագ և առանց բարդությունների։