Քանաքեռ–Զեյթուն ԲԿ

«Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ հիմնադիր


Գայանե Զախարյան

Բժիշկ–ռադիոլոգ
«Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ հիմնադիր
«ՔԱՆԱՔԵՌ – ԶԵՅԹՈՒՆ» բժշկական կենտրոն
ՓԲԸ տնօրենի գլխավոր խորհրդական

Գայանե Զախարյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

«ՔԱՆԱՔԵՌ – ԶԵՅԹՈՒՆ» բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ կլինիկա է, որը ստեղծվել է նախկին 8-րդ կլինիկական հիվանդանոցի բազայի վրա 2003 թվականին։
Բժշկական համալիրն ունի 60 տարվա պատմություն։
«ՔԱՆԱՔԵՌ – ԶԵՅԹՈՒՆ» բժշկական կենտրոնի անձնակազմը մշտապես աչքի է ընկել գիտության, կրթության և պրակտիկ բժշկության համատեղման բացառիկ կարողությամբ։ Այստեղ իրենց անդրանիկ քայլերն են արել ժամանակակից հայ բժշկագիտության մեծերը, որոնց կողմից կրթված բժշկագիտական սերունդներն այսօր գլխավորում են ոչ միայն Երևան քաղաքի, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կարևորագույն ստորաբաժանումները։
Մեզ համար մեծ պատիվ է շարունակել մեր ուսուցիչների գործը, իսկ այդ նպատակներին հասնելու համար մենք ջանք ու եռանդ չենք խնայում։
Վերջին տարիներին հետևողականորեն հիմնանորոգվում են «ՔԱՆԱՔԵՌ – ԶԵՅԹՈՒՆ» բժշկական կենտրոնի բոլոր բաժանմունքները և ներդրվում են նոր ծառայություններ: Կանոնավոր կերպով ձեռք են բերվում ժամանակակից ախտորոշիչ և բժշկական սարքավորումներ, էլեկտրական բազմաֆունկցիոնալ մահճակալներ, կահույք և այլն։ Իսկ ամենակարևորը՝ բժշկական կենտրոնը, որպես մեծ ընտանիք, շարունակ համալրվում է բարձրակարգ մասնագետներով, ովքեր ներկայումս մեծ ճանաչում և հարգանք են վայելում բժշկական հանրության շրջանում։ Մենք պահպանում ենք կենտրոնի հին ու բարի ավանդույթները՝ միևնույն ժամանակ ներդնելով նաև նորարարական բժշկության բոլոր ուղղությունները։