Ներկայացնում են մեր բժիշկները։ Թագուհի Անտոնյան

Ներկայացնում են մեր բժիշկները։ Թագուհի Անտոնյան

Ներկայացնում են մեր բժիշկները։ Թագուհի Անտոնյան

Դիսլիպիդեմիան կամ խոլեստերինի նյութափոխանակության խանգարումը մեր օրգանիզմում արտահայտվում է ցածր խտության լիպոպրոտեինների քանակի
բարձրացումով կամ այսպես կոչված «վատ» տեսակի խոլեստերինի բարձրացումով եւ բարձր խտության լիպոպրոտեինի՝ «լավ» տեսակի, նվազեցումով։
Սննդակարգի, ֆիզիկական ակտիվության, վնասակար սովորություններից հրաժարումը կարող են կարգավորել խոլեստերինային նյութափոխանակությունը եթե հիվանդը գտնվում է ցածր կամ չափավոր ռիսկի խմբում ։
. Չափավոր կամ ինտենսիվ բնույթի Ֆիզիկական ակտիվություն այդպիսի հիվանդները պետք է ունենան շաբաթական 30-60 րոպե(ըստ ESC դիսլիպիդեմիայի ուղեցույցի-2019թ.)
. Քաշի նվազեցումը նույնպես կարեւոր է դիսլիպիդեմիայի ժամանակ. անհրաժեշտ է նշել,որ յուրաքանչյուր 10կգ նվազեցումը հանգեցնում է 0.2մմոլ/ՑԽԼՊ նվազեցման(ըստ ESC դիսլիպիդեմիայի ուղեցույցի-2019թ.)
. Սննդակարգի փոփոխություն

Միջերկրյածովային դիետա
Խորհուրդ է տրվում
• Առավելություն տալ բուսական ծագման սննդին(մրգերի, ցածր օսլա պարունակող
բանջարեղեն, լոբազգիների, ընդեղենի, բուսական ծագման յուղերի)
• բուսական յուղի փոխարինում ձիթապտղի յուղով
• Ձկան եւ թռչնի միս (շաբաթական 2անգամ)
• Նվազեցնել կարմիր եւ պահածոյացված մսի օգտագործումը(ամսեկան երկու անգամ)
• Չափավոր քանակությամբ գինի։

DASH դիետա
Այն նման է միջերկրյածովային դիետային բայց ձիթապտղի յուղի օգտագործումը խորհուրդ է տրվում քիչ քանակությամբ։
DASH դիետայի օրինակ
• 1⁄2 բաժակ եփած բրինձ
• 1 բաժին հաց
• 230 գրամ մրիգ կամ բանջարեղեն
• 120 գրամ եփած միիգ, բանջարեղեն • 250գ անյուղ կաթ
• 1 թ/գ ձիթապտղի յուղ
• 100 գրամ պատրաստի միս:

Սննդամթերքներ, որոնք նվազեցնում են ՑԽԼՊ և սիրտանոթային պատահարները
• Ֆիտոստերոլներով հարուստ են բուսական յուղերը,որոնք խոլեստերինի ներծծման մրցակիցններն աղիներում
• Կարմիր խմորային բրինձը ազդում է ստատինների՝խոլեստերին նվազեցնող դեղերի, նման եւ նվազեգնում է սիրտանոթային մահացությունը
• Սոյա

Պահպանե՛ք Ձեր առողջությունը հետեւելով Ձեր սննդակարգին։