Նյարդաբանական ծառայություն

Նյարդաբանական ծառայություն

նյարդաբանը բժիշկ է, ով զբաղվում է կենտրոնական նյարդային համակարգի, ուղեղի և ողնաշարի հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ:
Անհրաժեշտ է դիմել նյարդաբանի եթե ձեզ մտահոգում են հետևյալ հիվանդություններն ու խնդիրները․
1. Առանց պատճառի ցավ մարմնի տարբեր մասերում `պարանոց, մեջք, ոտքեր կամ ձեռքեր:
2. Նևրալգիա կամ նևրիտ:
3. Նեյրոպաթիաներ:
4. Սխալ կեցվածքն ու ողնաշարի կորությունը:
5. Օստեոխոնդրոզ, ռադիկուլիտ, լումբագո և Բախտերևի հիվանդություն:
6. Վնասվածքների, ողնաշարի և ուղեղի վիրահատությունների, ինչպես նաև ինսուլտի հետևանքներ:
7. Աթերոսկլերոզ կամ սրտի անբավարարություն:
8. Տարբեր տիպի էնցեֆալոպաթիաներ:
9. Պարկինսոնի հիվանդություն, շարժման խանգարումներ, դեմենցիա, էպիլեպտիկ նոպաներ, սկլերոզ:
10. Գլխապտույտ և օրգանիզմի ընդհանուր թուլություն, անընդհատ ուշաթափություններ, բարդ սթրեսային վիճակներ, հիշողության կամ կորդինացիայի խանգարումներ, քնի և ընդհանուր ուշադրություն խանգարում:
Մեր փորձառու մասնագետները սիրով կօգնեն ձեզ բարելավվել ձեր կյանքի որակը:

Նյարդաբանական ծառայություն