Որովայնի խոռոչի օրգանների ՈւՁՀ

Որովայնի խոռոչի օրգանների ՈւՁՀ

Որովայնի խոռոչի օրգանների ՈւՁՀ-ը ոչ ինվազիվ միջամտություն է, որի շրջանակներում գնահատվում է որովայնի խոռոչի օրգանների վիճակը՝ ձևը, չափերը, կառուցվածքային առանձնահատկությունները, տեղակայումը, ինչպես նաև հայտնաբերվում են որոշ ախտաբանական փոփոխություններ, ինչը օգնում է ճիշտ ախտորոշել հիվանդությունը և համապատասխան բուժում իրականացնել։
Որովայնի խոռոչի օրգանների ՈւՁ հետազոտության ժամանակ գնահատվում են հետևյալ օրգանները․
✅լյարդ
✅լեղապարկ
✅փայծաղ
✅ենթաստամոքսային գեղձ
✅միզասեռական օրգաններ
Մեթոդի առավելություններն են՝
✅արագ է իրականացվում
✅անցավ է
✅մատչելի է
✅արդյունավետ է