ՊՆ Արշակ Կարապետյանը պարգևատրեց մի շարք բժիշկների

ՊՆ Արշակ Կարապետյանը պարգևատրեց մի շարք բժիշկների

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պարգևատրեց մի շարք բժիշկների, ովքեր 44–օրյա պատերազմի ընթացքում անմնացորդ նվիրումով հայրենիքին մատուցել են մասնագիտական ծառայություններ։Նրանց շարքում էին նաև «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի բժիշկները, մասնավորապես՝1. Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Հակոբ Մարտունի Հովհաննիսյան՝ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալ2. Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Գևորգ Գառնիկի Սաֆարյան՝ՀՀ զինված ուժերի «Նելսոն Ստեփանյան» մեդալ3. Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքի պլաստիկ և միկրովիրաբույժ, ընդունարանի վարիչ Հովհաննես Էդուարդի Ստեփանյան՝ՀՀ զինված ուժերի «Նելսոն Ստեփանյան» մեդալ։«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է պատվարժան ու հայրենասեր բժիշկներին, շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր ավանդ ունեն բժշկական կենտրոնի զարգացման ու հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավոր զինծառայողներին նեղ մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերելու ու հարյուրավոր տղաների լիարժեք կյանք վերադարձնելու համար։Մենք դեռ հառնելու ենք…

Արշակ Կարապետյանը պարգևատրեց մի շարք բժիշկների