Քանաքեռ–Զեյթուն ԲԿ

Տնօրեն


Ավետիս Ավետիսյան

Բժիշկ – նյարդաբան
«Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի» նախագահ
Բժշկական գիտությունների թեկնածու
«ՔԱՆԱՔԵՌ – ԶԵՅԹՈՒՆ» ԲԿ տնօրեն

Ավետիս Ավետիսյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

«ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» բժշկական կենտրոնը ՀՀ առաջատար ու ճանաչված բուժհաստատություններից է, որտեղ մատուցվում են բարձրորակ, արդի գիտաբժշկական չափանիշներին համապատասխան ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ:
Մեր կողմից խիստ կարևորվում է բժշկական կրթօջախների հետ համագործակցությունը։ Ներկայումս կենտրոնում տեղակայված են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի տեսական ու կլինիկական բժշկության տարբեր ամբիոններ, որոնք ղեկավարում են բժշկական գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, բժշկական ասոցիացիաների նախագահներ, գլխավոր մասնագետներ, դոցենտներ, պրոֆեսորներ և այլն։ Ինչպես ուսանողների ու կլինիկական օրդինատորների, այնպես էլ պացիենտների ու բժիշկների համար ստեղծված են լավագույն պայմանները։ Մեր գթասիրտ բուժքույրերն ու մայրապետները հոգատարությամբ են պարուրում ամեն մեկին։
«ՔԱՆԱՔԵՌ – ԶԵՅԹՈՒՆ» բժշկական կենտրոնի կարևորագույն արժեքներն են մարդասիրությունը և ազնվությունը: Մենք չենք մոռանում, որ կարևոր է բուժել մարդուն, ոչ թե հիվանդությունը։ Ուստի աշխատում ենք թիմերով՝ միաժամանակ վերականգնելով հոգեկան, ֆիզիկական ու մտավոր առողջությունը։
Առողջ պետության հիմքը առողջ հասարակությունն է։ Եվ այս ամենի գիտակցումով «ՔԱՆԱՔԵՌ – ԶԵՅԹՈՒՆ» բժշկական կենտրոնի անձնակազմը ստանձնել է առողջապահական ոլորտում նոր մարտահրավերներին դիմակայելու առողջ ու նորարարական գաղափարների գեներացում։
Եղե՛ք առողջ, միասին ի գործ՝ հանուն առողջության։