Ցավի և նյարդաբանության կլինիկա

Ցավի և նյարդաբանության կլինիկա

Նախկին «8-րդ կլինիկական հիվանդանոցը կամ բուժմիավորումը» հայտնի էր որպես գիտա-կրթական և ուսումնական օրրան։

Որպես Հայաստանի Հանրապետության առաջին ու խոշոր առողջապահական համալիրներից մեկը, այստեղ են «մկրտվել» բազմաթիվ անվանի պրոֆեսորներ և ակադեմիկոսներ` մարդիկ, ովքեր կանգնած են ժամանակակից հայկական առողջապահության և բժշկագիտության ակունքներում։

Այդ հաստատության բարի համբավն ու ավանդույթները քայլ առ քայլ վերականգնվում են, քանի որ արմատներն առողջ ու ամուր են։

Հիշեցնենք, որ ներկայիս «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը տասնամյակներ շարունակ հանդիսացել է ԵՊԲՀ բազա, իսկ 2019թ. պաշտոնապես վավերացրել հարաբերությունները` ԵՊԲՀ հետ համագործակցության հուշագրի տեսքով։

Օրերս «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի թիմին են միացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի դասախոսներ` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի» նախագահ Գուրգեն Անդրանիկի Հովհաննիսյանի գլխավորությամբ։

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում գործող նյարդաբանական ծառայությունն ընդլայնվել է ու դարձել «Ցավի և նյարդաբանության կլինիկա», որը միաժամանակ հանդիսանում է նյարդաբանության ամբիոնի կլինիկական բազա։

Այստեղ կազմակերպվում է ուսանողների և կլինիկական օրդինատորների դասավանդման գործընթացը։

Կլինիկան բաղկացած է երեք մասից`
.Ցավի և նյարդաբանության ամբուլատոր ծառայություն,
.Ստացիոնար բաժանմունք,
.Ինտենսիվ թերապիայի բաժանմունք։

Պետք է հետևողականորեն առաջ մղել առողջ գաղափարները։

Ցավի և նյարդաբանության կլինիկա