Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում վերջին մի քանի ամիսներին …

Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում վերջին մի քանի ամիսներին …

Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում վերջին մի քանի ամիսներին գլխավոր բժիշկ Աննա Մարտիրոսյանի նախաձեռնությամբ ձևավորվել է ավանդույթ՝ յուրաքանչյուր շաբաթ բաժանմունքներից մեկի ներկայացմամբ ծանոթանալ մասնագիտական նորություններին։
Քննարկումներն ընթանում են մասնագիտական առողջ միջավայրում՝ նպատակ ունենալով անձնակազմին ծանոթացնել նոր մոտեցումներին և և ուշադրության արժանի դեպքերին։
Այս անգամ ակնաբուժական կլինիկայի կողմից ներկայացվեց «Դիաբետիկ ռետինոպաթիան»:
Ակնաբույժ Մարիամ Նալբանդյանը ներկայացրեց անոթային ակնաբուժության բաժանմունքի հարուստ փորձը և արդի մոտեցումները՝ շաքարային դիաբետի ազդեցությամբ պացինետների տեսողության ախտահարման վերաբերյալ: