Քանաքեռ–Զեյթուն ԲԿ-ում արդեն մի քանի տասնամյակ է …

Քանաքեռ–Զեյթուն ԲԿ-ում արդեն մի քանի տասնամյակ է …

Քանաքեռ–Զեյթուն ԲԿ-ում արդեն մի քանի տասնամյակ է գործում է դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը:
Բաժանմունքում բացի կլինիկական աշխատանքներից նաև իրականացվում են ակտիվ գիտական հետազոտություններ, որոնց հիման վրա պարբերաբար գիտական հոդվածներ են տպագրովում արտասահմանյան հեղինակավոր գրախոսվող, բարձր ազդեցության գործակից (𝐈𝐦𝐩𝐚𝐜𝐭 𝐅𝐚𝐜𝐭𝐨𝐫, 𝐈𝐅) ունեցող պարբերականներում։
Վերջերս լույս է տեսել մեր հեթական հոդվածը՝ 𝐊𝐫𝐨𝐤𝐨𝐝𝐢𝐥 𝐝𝐫𝐮𝐠 -𝐫𝐞𝐥𝐚𝐭𝐞𝐝 𝐨𝐬𝐭𝐞𝐨𝐧𝐞𝐜𝐫𝐨𝐬𝐢𝐬 𝐨𝐟 𝐬𝐤𝐮𝐥𝐥 𝐛𝐚𝐬𝐞: 𝐀 𝐜𝐚𝐬𝐞 𝐫𝐞𝐩𝐨𝐫𝐭, որը տպագրվել է ֆրանսիայի նեյրովիրաբույժների ասոցիացիայի պաշտոնական ամսագրում։
Հոդվածում ներկայացվել է կլինիկական դեպք։ Հիվանդը, նախկինում բազմիցս վիրահատվել է վերին ծնոտի, միջադեմի օստեոնեկրոզների կապակցությամբ, սակայն ամեն անգամ զարգացել է հիվանդության կրկնություն։ Վերջին հետազոտության ժամանակ հիվանդի մոտ ախտորոշվել է գանգի հիմի օստեոնեկրոզ։
Հիվանդությունը հայտնաբերվել է պատահական, քանի որ հիվանդը
հետազոտվել է այլ խնդրի կապակցությամբ և գանգի հիմի օստեոնեկրոզի հետ կապված գանգատներ չի ունեցել։ Հիվանդը վիրահատվել է, հետվիրահատական ընթացքը անցել է հարթ, հիվանդը դուրս է գրվել առանց բարդությունների։
Կլինիկական դեպքի առանձնանում է իր եզակիությամբ, որն ամբողջ աշխարհում գանգի հիմի օստեոնեկրոզի պաշտոնական առաջին նկարագրված դեպքն է։
Մեր նկարագրված դեպքում հիվանդությունը ընթացել է ասիմպտոմ, հիվանդը վիրահատվել է և ունեցել բարեհաջող ելք։