Օկուլոպլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ծառայություն

Օկուլոպլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ծառայություն

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայում շարունակվում Է ակտիվ բարեփոխումների գործընթացը։
Ակնաբուժական կլինիկայում ստեղծվել է նոր՝ օկուլոպլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ծառայություն, որը կղեկավարի օկուլոպլաստիկ և վերականգնողական վիրաբուժության հայկական ասոցիացիայի նախագահ, պլաստիկ և միկրովիրաբույժ Ռոբերտ Տիգրանի Ավագյանը։
https://m.facebook.com/dr.avagyan/
Ծառայության շրջանակներում կկատարվեն հետևյալ վիրահատություններն ու միջամտությունները.

  1. Բլեֆարոպլաստիկա
  2. Կանտոպլաստիկա
  3. Կանտոպեքսիա
  4. Հարակնային շրջանի գոյացությունների հեռացում
  5. Կոպերի ռեկոնստրուկցիա
  6. Դեֆեկտների փակում սեփական հյուսվածքներով
  7. Հոնքերի բարձրացում և ձգում և այդպես շարունակ…

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայությունների գծով գլխավոր բժշկի տեղակալ, օկուլոպլաստիկ և վերականգնողական վիրաբուժության հայկական ասոցիացիայի փոխնախագահ, Հայաստանի առաջատար ակնաբույժ Գևորգ Բարաղամյանը բարձր է գնահատում նման՝ միջդիսցիպլինար համագործակցությունը և իհարկե, երիտասարդ ու նորարար բժիշկներին։
Դե իսկ ակնաբուժական կլինիկայի հիմնանորոգված վիրասրահները այս շնորհալի բժիշկների ու պացիենտների համար կապահովեն անվտանգությունն ու հարմարավետությունը։

օկուլոպլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ծառայություն