Caelus Lite Medec Benelux NV

Caelus Lite Medec Benelux NV

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքը համալրվեց «Caelus Lite: Medec Benelux NV» անզգայացման համար նախատեսված արհեստական շնչառության ժամանակակից, բազմաֆունկցիոնալ սարքով։
Այդ համակարգը աշխարհում համարվում է լավագույն ու հիվանդի համար առավելագույնս անվտանգ տարբերակներից մեկը։
Չենք թաքցնում. մինչ օրս աշխատել ենք ավելի հնացած մոդելներով, որը առաջին հերթին բժշկի համար ավելորդ լարվածության առիթ էր։
Հիշեցնենք, որ 2021թ. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում հայտարարված է Վիրաբուժության տարի։
Մեր կենտրոնում պացիենտի հետազոտումը և բուժումը կատարվում է մուլտիդիսցիպլինար մոտեցման սկզբունքով։
Անհրաժեշտության դեպքում պացիենտը զննվում է անհրաժեշտ բոլոր նեղ մասնագետների կողմից։
Շնորհակալություն ենք հայտնում Բելգիայի և Ռուսաստանի մեր գործընկերներին և իհարկե Վիվա հիմնադրամի ողջ անձնակազմին նման բարձր պատրաստակամության, վստահության և հայրենանվեր աշխատանքի համար։
Բժշկական կենտրոնը քայլ առ քայլ համալրվում է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, ինչպես նաև, անվանի բարձրակարգ մասնագետներով։
Տեղեկացնենք նաև, որ լայնածավալ վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարեկարգվել են վիրահատարանները և հիվանդասենյակները։
Մեր մասնագիտացված և հոգատար անձնակազմը կնպաստի ձեր որակյալ բուժման գործընթացին:

Caelus Lite Medec Benelux NV