EDAN Sonotrax Vascular Doppler

EDAN Sonotrax Vascular Doppler

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ախտորոշիչ կլինիկան համալրվեց «EDAN Sonotrax Vascular Doppler» ժամանակակից շարժական դոպլեր համակարգով։
Ախտորոշիչ շարժական սարքերն ունեն ընդհանրացված մի շարք առավելություններ, օրինակ`
.Հասանելիություն
.Արագություն։
Առավելություններն այնքան շատ են, որ դժվար է թվարկել։
Հիշեցնենք, որ 2021թ. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում հայտարարված է Վիրաբուժության տարի։
Մեր կենտրոնում պացիենտի հետազոտումը և բուժումը կատարվում է մուլտիդիսցիպլինար մոտեցման սկզբունքով։
Անհրաժեշտության դեպքում պացիենտը զննվում է անհրաժեշտ բոլոր նեղ մասնագետների կողմից։
Շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ մեր հայրենակիցներին ու գործընկերներին նման բարձր պատրաստակամության, վստահության և հայրենանվեր աշխատանքի համար։
Բժշկական կենտրոնը քայլ առ քայլ համալրվում է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, ինչպես նաև, անվանի բարձրակարգ մասնագետներով։
Տեղեկացնենք նաև, որ լայնածավալ վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարեկարգվել են վիրահատարանները և հիվանդասենյակները։
Մեր մասնագիտացված և հոգատար անձնակազմը կնպաստի ձեր որակյալ բուժման գործընթացին:

EDAN Sonotrax Vascular Doppler