GE Healthcare Dash 4000 Patient Monitor

GE Healthcare Dash 4000 Patient Monitor

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը շարունակում է արդիականացնել իր ստորաբաժանումները։
Ցավի և Նյարդաբանության կլինիկայի ամբուլատոր ծառայությունը համալրվեց նոր «GE Healthcare Dash 4000 Patient Monitor» պացիենտի կենսական կարևոր ցուցանիշների մշտադիտարկման անհատական մոնիտորով։
.Ցավի և Նյարդաբանության կլինիկան ստեղծվել է` ամերիկյան և Եվրոպական առողջապահական համակարգերի ցավի կառավարման մոդելների ուսումնասիրության արդյունքում։
.Այն ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Անդրանիկի Հովհաննիսյանը։
.Համալրված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և բժշկական նշանակության ապրանքներով։
.Հանդիսանում է ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի բազա։
.Այստեղ է տեղակայված նաև ցավի բժշկության ազգային ասոցիացիայի գրասենյակը։
.Մեր կենտրոնում պացիենտի հետազոտումը և բուժումը կատարվում է մուլտիդիսցիպլինար մոտեցման սկզբունքով։
.Անհրաժեշտության դեպքում պացիենտը զննվում է անհրաժեշտ բոլոր նեղ մասնագետների կողմից։
Շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ մեր հայրենակից գործըներներին նման բարձր պատրաստակամության, վստահության և հայրենանվեր աշխատանքի համար։
Բժշկական կենտրոնը քայլ առ քայլ համալրվում է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, ինչպես նաև, անվանի բարձրակարգ մասնագետներով։
Տեղեկացնենք նաև, որ լայնածավալ վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարեկարգվել են վիրահատարանները և հիվանդասենյակները։
Մեր մասնագիտացված և հոգատար անձնակազմը կնպաստի ձեր որակյալ բուժման գործընթացին:

GE Healthcare Dash 4000 Patient Monitor