Granson-Stadler GSI 61

Granson-Stadler GSI 61

<<Քանաքեռ-Զեյթուն>> բժշկական կենտրոնը համալրվել է Granson-Stadler GSI 61 մոդելի նոր աուդիոմետրով։

Աուդիոմետրիան (լսաչափությունը) հետազոտություն է, որի օգնությամբ հետազոտվում է լսողությունը։
.Այն թույլ է տալիս ախտորոշել ականջի հիվանդությունները և խլության զարգացումը։
.Թեստավորումը կատարվում է վատ լսելու գանգատների դեպքում, խոսքը չտարբերակելու և այլ պաթոլոգիաների ժամանակ։
.Որոշ դեպքերում թեստավորում կատարում են կենդանի խոսք օգտագործելով։
.Պրոցեդուրան կատարում է բժիշկ-սուրդոլոգը։
.Մանկական և մեծահասակների աուդիոմետրիան համարվում է անվնաս և անցավ ախտորոշում։
.Հնարավորություն է տալիս ախտորոշել ցանկացած խախտում, լսողական օրգանի ցանկացած բաժնում։
.Հետազոտման արդյունքները արտահայտվում են գրաֆիկով` աուդիոգրամմայի վրա, որի միջոցով առանձնանվում է լսողության զգացողությունը աջ կամ ձախ ականջում։

Աուդիոմետրիայի անցկացման հիմնական ցուցումներն են.

.Ներքին ու միջին ականջի հիվանդություններ, որոնք ընթանում են լսողության ընկալման վատացումով,
.Ականջների և գլխի վնասվածքներ, որոնք բերում են լսողության սրության իջեցման,
.Ականջների ինֆեկցիոն ախտահարումները,
.Լսողության կեղևի վնասումով ընթացող գլխուղեղի հիվանդություններ,
.Մասնագիտական` լսողության կորստի կասկած,
.Անհայտ ծագման լսողության կորուստ,
Աուդիոմետրիա կատարվում է նաև լսողության սարքի ընտրման և տեղադրման ժամանակ։ Աուդիոմետրիա անցկացվում է նաև բուժման ընթացքը հսկելու համար։

Granson-Stadler GSI 61