Քանաքեռ–Զեյթուն ԲԿ

Նորություններ

Ակնաբուժական կլինիկա

Հարգելի հետևորդներ,Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկան սպասարկում է թե մեծահասակներին և թե երեխաներին։Այստեղ իրականացվում են հետևյալ ծառայությունները․✅տեսողության ստուգում և կորեկցիա✅աչքի ամբողջական հետազոտություն✅քրոսսլինքինգ✅կատարակտի վիրահատական բուժում✅գլաուկոմայի վիրահատական բուժում✅կերատոպլաստիկաՎստահեք Ձեր տեսողությունը մեր բանիմաց մասնագետներին։ Մեզ համար կարևոր է Ձեր առողջությունը։

Էնդոսկոպիկ ծառայություն

Հարգելի հետևորդներ,Ցանկացած հիվանդության բուժման հիմնական գրավականը ճշգրիտ ախտորոշումն է։Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության փարձառու անձնակազմի շնորհիվ բոլոր հետազոտություններն իրականացնում է արագ, անցավ, ճշգրիտ և մատչելի։👉Մեզ մոտ կարող եք օգտվել հետևյալ ծառայություններից✅էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (pH-ի որոշմամբ)✅կոլոնոսկոպիա✅կոլոնոսկոպիա՝ զուգորդված բիոպսիայով✅կոլոնոսկոպիա՝ զուգորդված պոլիպէկտոմիայովՄեր բանիմաց և փորձառու բժիշկները միշտ կանգնած են ձեր կողքին։ Մեզ հետ բոլոր խնդիրները …

Նոր հիվանդասենյակներ

Հարգելի քաղաքացիներ,Վերջին ամիսների ընթացքում Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում իրականացվել են վերանորոգման մեծածավալ աշխատանքներ, և այժմ մենք մեր այցելուներին և պացիենտներին հնարավորություն ունենք սպասարկել էլ ավելի բարեկարգ պայմաններում։✅Հիվանդասենյակները հագեցած են անհրաժեշտ ողջ գույքով և պարագաներով։Մենք հոգում են ոչ միայն ձեր առողջության, այլև հարմարավետության մասին, քանի որ դրական տրամադրվածությունը օգնում է արագ ապաքինմանը։ 

քիթ-կոկորդ-ականջ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք

Հարգելի քաղաքացիներ,Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են հետևյալ վիրահատական միջամտությունները․✅նշիկների հեռացում✅ադենոտոմիա✅քթի միջնապատի պլաստիկա✅հայմորոտոմիա և այլնՄեր բանիմաց և փորձառու բժիշկները միշտ կանգնած են ձեր կողքին։ Մեզ հետ բոլոր խնդիրները հաղթահարելի են։

ՉՈՐ ԱՉՔԻ համախտանիշ

👁 ՉՈՐ ԱՉՔԻ համախտանիշը այսօր դարձել է արդիական և լայն տարածում գտած խնդիր, թե՛ երեխաների շրջանում և թե՛ մեծահասակների մոտ։ Այս համախտանիշի առաջացման պատճառների, կանխարգելման և բուժման մասին խոսեցին նաև մեր կենտրոնի բժշկուհիները։ Նյութին կարող եք ծանոթանալ այստեղ

Anti-SARS-CoV-2

Ուշադրություն‼ Հարգելի քաղաքացիներ,Այսուհետ «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնում կատարվում է Anti-SARS-CoV-2 թեստը (կորոնավիրուսի հակամարմինների որոշում)։ Հետազոտության արժեքն է՝▶️ 1 անձը՝ 7.500դրամ,▶️10 և ավելի հոգանոց կոլեկտիվների համար՝ 6.000դրամ։ Նախնական հերթագրումը խրախուսվում է։☎️ 010-20-00-40Հասցե՝ Հրաչյա Ներսիսյան 7

«Քանաքեռ–Զեյթուն» ԲԿ

«Քանաքեռ–Զեյթուն» ԲԿ-ի էնդոկրինոլոգիական բաժանմունքի թիմին է միացել բժիշկ–էնդոկրինոլոգ, բուժծառայության մայոր Տիգրան Հայկի Պետրոսյանը։Բարի համբավ, անցած ճանապարհ։Բարի գալուստ Տիգրան Հայկի…

Cobas E 411

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնն իր լաբորատոր արսենալը համալրել է «Cobas E 411» իմունոլոգիական վերլուծիչով։ Վերջինս ամբողջությամբ ավտոմատացված համակարգ է, որը նախատեսված է իմունոքիմիական անալիզի համար: Սարքն ունի մի շարք առավելություններ՝➕Նմուշները սարքի մեջ տեղադրելուց հետո պատասխանները հիմնականում պատրաստ են լինում 18, իսկ առանձին թեստերի դեպքում՝ 9 րոպեում,➕Թեստերի մեծ չափման միջակայք, ճշգրտություն և …