Nihon Kohden Neurofax 1200 Electromyogram Machine (EEG)

Nihon Kohden Neurofax 1200 Electromyogram Machine (EEG)

«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ նորաստեղծ «Ցավի և նյարդաբանության կլինիկան» համալրվեց «Natus Nicolet Viking EDX EMG/NCS/EP/IOM System» ունիվերսալ համակարգով։
Հարգելի քաղաքացիներ,
«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ նորաստեղծ «Ցավի և նյարդաբանության կլինիկան» համալրվեց «Nihon Kohden Neurofax 1200 Electromyogram Machine (EEG)» համակարգով։
Բարձրակարգ այս սարքավորումըԷլեկտրոէնցեֆալոգրաֆը (ԷԷԳ) անփոխարինելի է նյարդաբանական զանազան հիվանդությունների և վիճակների ախտորոշման համար։ Այն հատուկ նշանակություն ունի նաև ռեանիմացիոն բաժանմունքում։ Իր տեսակի մեջ եզակի համակարգը հագեցված է բոլոր անհրաժեշտ ֆունկցիաներով։ Նորաբաց «Ցավի և նյարդաբանության կլինիկան» բաղկացած է մի քանի ենթակառուցվածքներից
.Ամբուլատոր ծառայություն
.Ստացիոնար բաժանմունք
.Նեյրոռեայիմացիայից
Այն ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Անդրանիկի Հովհաննիսյանը։
Մեր կենտրոնում պացիենտի հետազոտումը և բուժումը կատարվում է մուլտիդիսցիպլինար մոտեցման սկզբունքով։
Անհրաժեշտության դեպքում պացիենտը զննվում է անհրաժեշտ բոլոր նեղ մասնագետների կողմից։
«Ցավի և նյարդաբանության կլինիկան» հանդիսանում է նաև ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի բազա։
Կլինիկայում դասավանդում ու նեղ մասնագիտական, ինչպես նաև գիտական գործունեություն են ծավալում հայկական նյարդաբանության ակունքներում կանգնած դասախոսներ` բժշկական գիտությունների թեկնածուներ, դոկտորներ, դոցենտներ ու պրոֆեսորներ։
Կարևոր է, որ ամբուլատոր ծառայություններում առկա է մանկական նյարդաբանություն։
Շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ մեր հայրենակից գործընկերներին նման բարձր մարդկային որակների համար։
Բժշկական կենտրոնը քայլ առ քայլ համալրվում է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, ինչպես նաև, անվանի բարձրակարգ մասնագետներով։
Լայնածավալ վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարեկարգվել են վիրահատարանները և հիվանդասենյակները։
Մեր մասնագիտացված և հոգատար անձնակազմը կնպաստի ձեր որակյալ բուժման գործընթացին:

Nihon Kohden Neurofax 1200 Electromyogram Machine (EEG)