SonoScape –S2 Portable Digital Color Doppler Ultrasound System

SonoScape –S2 Portable Digital Color Doppler Ultrasound System

Հարգելի քաղաքացիներ,
«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ ՓԲԸ համալրվել է «SonoScape –S2 Portable Digital Color Doppler Ultrasound System» (շարժական գերձայնային գունավոր դոպլեր) թվային ուլտրաձայնային հետազոտության միանգամայն նոր սարքով։
Սարքը հնարավորություն է տալիս կատարել՝
.Որովայնի և փոքր կոնքի օրգանների;
.Վահանաձև գեղձի, թքագեղձերի;
.Կրծքագեղձի;
.Փափուկ հյուսվածքների;
.Փոշտի օրգանների;
.Անոթների դուպլեքս հետազոտություններ:
Համակարգը հնարավորություն է տալիս պացիենտների վերոնշված հետազոտությունները կատարել տեղում՝ հիվանդասենյակներում, անհետաձգելի բուժօգնության կետերում, վերակենդանացման բաժանմունքում և այլն։
🇦🇲🇺🇲Շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ մեր հայրենակից գործընկերներին նման բարձր պատրաստականության և հայրենիքին նվիրվածության համար։
2021թվականը «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում հայտարարվել է «Վիրաբուժության տարի»:
Բժշկական կենտրոնը քայլ առ քայլ համալրվում է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, ինչպես նաև, անվանի բարձրակարգ մասնագետներով։
Տեղեկացնենք նաև, որ լայնածավալ վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարեկարգվել են վիրահատարանները և հիվանդասենյակները։
Մեր մասնագիտացված և հոգատար անձնակազմը կնպաստի ձեր որակյալ բուժման գործընթացին