«Valleylab Force FX» էլեկտրավիրաբուժական նոր հզոր գեներատոր

«Valleylab Force FX» էլեկտրավիրաբուժական նոր հզոր գեներատոր

Հարգելի քաղաքացիներ,
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան համալրվեց «Valleylab Force FX» էլեկտրավիրաբուժական նոր հզոր գեներատորով։

Հիշեցնենք, որ 2021թ. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում հայտարարված է «Վիրաբուժության տարի»։
Մեր կենտրոնում պացիենտի հետազոտումը և բուժումը կատարվում է մուլտիդիսցիպլինար մոտեցման սկզբունքով։
Անհրաժեշտության դեպքում պացիենտը զննվում է բոլոր նեղ մասնագետների կողմից։
Բժշկական կենտրոնը քայլ առ քայլ համալրվում է ժամանակակից բժշկական սարքավորումներով, ինչպես նաև անվանի ու բարձրակարգ մասնագետներով։
Տեղեկացնենք նաև, որ լայնածավալ վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարեկարգվել են վիրահատարանները և հիվանդասենյակները։
Մեր մասնագիտացված և հոգատար անձնակազմը կնպաստի ձեր որակյալ բուժման գործընթացին:
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի բարի ավանդույթներն ու համբավը ժամ առ ժամ վերականգնվում են։
Պետք է հետևողականորեն առաջ մղել առողջ գաղափարները։

«Valleylab Force FX» էլեկտրավիրաբուժական նոր հզոր գեներատոր